
Ծնվել է 1948թ.հունիսի 18-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում՝ ծառայողի ընտանիքում:
1955-63թթ. սովորել է Կոթի գյուղի միջնակարգ դպրոցում:
1963-66թթ. աշխատել է որպես անասնապահ:
1966-72 թթ. սովորել է Ստեփանավանի Անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումում:
1968-70թթ.` ծառայել է Խորհրդային բանակում:
1972-75թթ. աշխատել է Գետամեջի թռչնաֆաբրիկայում որպես արտադրության պետ:
1974-79թթ. սովորել է Հայաստանի Անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտում:
1975-85թթ. աշխատել է Սովետաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում որպես արտադրության պետ, ապա արտադրության գծով տնօրենի տեղակալ, այնուհետև` տնօրեն:
1985-92թթ. աշխատել է Բարձրաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում՝ որպես տնօրեն:
1990-94թթ. մասնակցել է Կոթի գյուղի ինքնապաշտպանական գործողություններին:
1990-94թթ. Կոթիում հիմնել է անասնապահական համալիր:
1996թ. ստեղծել է Արզնի ընկերությունը, որը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն թռչնա-անասնապահական համալիրը:
ՀՀ նախագահի 2001թ.սեպտեմբերի 20-ի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, պարգևատրվել է Կոտայքի մարզպետարանի ոսկե հուշամեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալով, մի շարք այլ մեդալներով և պատվոգրերով:
Մահացել է 2017 թ. մարտի 26-ին:
Ամուսնացած էր, ուներ 3 զավակ, 9 թոռ: