Մարատ Ջանվելյան. «Հեռու չէ այն օրը, երբ ապրելու ենք իմ երազած ծաղկուն Հայաստանում»
“Արզնի տոհմային թռչնաֆաբրիկա” ԲԲԸ-ն Հայաստանի անկախության տարիներին առաջիններից էր, որ սկսեց հայրենական արտադրությունը։ Ընկերությունը հիմնադրվեց այն ժամանակ, երբ Հայաստանում թռչնաբուծության ոլորտը ոչնչացվել էր։ Հայաստանի անկախացումից հետո՝ 1997-98թթ. Մարատ Ջանվելյանը, ով շուրջ 35 տարի աշխատել էր թռչնաբուծության, անասնաբուծության ոլորտում, հիմնադրեց “Արզնի” ընկերությունը, որն արդեն երկար տարիներ է՝ շնորհիվ իր բարձրակարգ արտադրանքի, իր ուրույն տեղն ունի հայաստանյան շուկայում։ Ներկայացնում ենք “Դե ֆակտո” ամսագրի հարցազրույցը “Արզնի տոհմային թռչնաֆաբրիկա” ԲԲԸ տնօրեն Մարատ Ջանվելյանի հետ։ Շարունակել կարդալ “Մարատ Ջանվելյան. «Հեռու չէ այն օրը, երբ ապրելու ենք իմ երազած ծաղկուն Հայաստանում»”