Skip to content

Մարատ Ջանվելյան

  • Գլխավոր էջ
  • Պարգևներ
  • Շնորհակալագրեր
  • Հրատարակություններ
  • Մեդիադարան

Շնորհակալագրեր

Arz17
Arz11
Arz7
Mankatun3
Arz14
Arz18
Arz5
Arz8
Arz9
Arz16
Arz4
Arz6
Arzni6
Arz13
Arz1
Mankatun4
Arzni5
Arz10
Hashm-asoc
Arz19
Arz3
Mankatun1
Mankatun2
Arz15
Arz12

Like this:

Like Loading...

Մարատ Ջանվելյան

Ծնվել է 1948թ.հունիսի 18-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում՝ ծառայողի ընտանիքում:

1955-63թթ. սովորել է Կոթի գյուղի միջնակարգ դպրոցում:

1963-66թթ. աշխատել է որպես անասնապահ:

1966-72 թթ. սովորել է Ստեփանավանի Անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումում:

1968-70թթ.` ծառայել է Խորհրդային բանակում:

1972-75թթ. աշխատել է Գետամեջի թռչնաֆաբրիկայում որպես արտադրության պետ:

1974-79թթ. սովորել է Հայաստանի Անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտում:

1975-85թթ. աշխատել է Սովետաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում որպես արտադրության պետ, ապա արտադրության գծով տնօրենի տեղակալ, այնուհետև` տնօրեն:

1985-92թթ. աշխատել է Բարձրաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում՝ որպես տնօրեն:

1990-94թթ. մասնակցել է Կոթի գյուղի ինքնապաշտպանական գործողություններին:

1990-94թթ. Կոթիում հիմնել է անասնապահական համալիր:

1996թ. ստեղծել է Արզնի ընկերությունը, որը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն թռչնա-անասնապահական համալիրը:

ՀՀ նախագահի 2001թ.սեպտեմբերի 20-ի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, պարգևատրվել է Կոտայքի մարզպետարանի ոսկե հուշամեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալով, մի շարք այլ մեդալներով և պատվոգրերով:

Մահացել է 2017 թ. մարտի 26-ին:

Ամուսնացած էր, ուներ 3 զավակ, 9 թոռ:

«Հեռու չէ այն օրը, երբ ապրելու ենք իմ երազած ծաղկուն Հայաստանում»

«Արզնի տոհմային թռչնաֆաբրիկա» ԲԲԸ-ն Հայաստանի անկախության տարիներին առաջիններից էր, որ սկսեց հայրենական արտադրությունը։ Ընկերությունը հիմնադրվեց այն ժամանակ, երբ Հայաստանում թռչնաբուծության ոլորտը ոչնչացվել էր։ Հայաստանի անկախացումից հետո՝ 1997-98թթ. Մարատ Ջանվելյանը, ով շուրջ 35 տարի աշխատել էր թռչնաբուծության, անասնաբուծության ոլորտում, հիմնադրեց “Արզնի” ընկերությունը, որն արդեն երկար տարիներ է՝ շնորհիվ իր բարձրակարգ արտադրանքի, իր ուրույն տեղն ունի հայաստանյան շուկայում։ Ներկայացնում ենք “Դե ֆակտո” ամսագրի հարցազրույցը “Արզնի տոհմային թռչնաֆաբրիկա” ԲԲԸ տնօրեն Մարատ Ջանվելյանի հետ։

-Պարո՛ն Ջանվելյան, խնդրում եմ պատմեք, թե ինչպե՞ս է հիմնադրվել “Արզնի տոհմային թռչնաֆաբրիկա” ԲԲԸ-ն։

-Ընկերությունը հիմնադրվեց այն ժամանակ, երբ Հայաստանում թռչնաբուծության ոլորտը ոչնչացել էր և տարեկան շուրջ 240 մլն ձու էր ներկրվում երկիր։ Ներմուծված ձվերի որակի մասին խոսելն ավելորդ եմ համարում, քանզի դրանք հին էին և սարսափելի ազդեցություն էին թողնում մարդկանց առողջության վրա։ Խորհրդային տարիներին լինելով թռչնաբուծության մասնագետ, ղեկավարելով Խորհրդային Հայաստանի խոշորագույն թռչնաֆաբրիկաները՝ որոնց թվում Սովետաշենի և Բարձրաշենի, մտածեցի, որ Հայաստանում պետք է վերականգնել թռչնաբուծության ոլորտը։

Պետք է նշեմ, որ Խորհրդային Միության տարիներին Հայաստանում թռչնաբուծությունը տնտեսության առաջատար ճյուղ էր և ուներ տնտեսական բարձր ցուցանիշներ։ Իմ ղեկավարման տարիներին Բարձրաշենի թռչնաֆաբրիկան իր բարձրորակ արտադրանքի համար արժանացել է Խորհրդային Միության կենտրոնական կոմիտեի նախարարների խորհրդի փոխանցիկ կարմիր դրոշի, իսկ այդ ժամանակների համար դա մեծ ձեռքբերում էր։

Ավելին

Բոլոր իրավունքները պաշտպանված են

@2018maratjanvelyan.wordpress.com

Հետադարձ կապ

arzni2015@yandex.ru
Մտահղացումը և ձևավորումը՝ Դավիթ Մամյանի

Կայքի նյութերը դիտել են

  • 848 անգամ
Website Built with WordPress.com.
Privacy & Cookies: This site uses cookies. By continuing to use this website, you agree to their use.
To find out more, including how to control cookies, see here: Cookie Policy
  • Follow Following
    • Մարատ Ջանվելյան
    • Already have a WordPress.com account? Log in now.
    • Մարատ Ջանվելյան
    • Կազմաձևել
    • Follow Following
    • Գրանցվել
    • Մուտք
    • Copy shortlink
    • Report this content
    • View post in Reader
    • Manage subscriptions
    • Collapse this bar
 

Loading Comments...
 

    %d bloggers like this: